Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
21.10.2016 | 00:03

Տե՛ր, կանգնեցրո՛ւ ինձ
հաստատուն և անշարժ՝
պատերազմի փորձության մեջ
աներկյուղ, քաջ ու ամուր հավատով
և ջերմագին սիրով զորանալու
ինձ վրա եկող դևերի դեմ:
Զինի՛ր ինձ
Քո ամրակուռ զենքով,
որ պատերազմեմ ու հաղթեմ
հակառակորդ թշնամուն, որ
կամենում է որսալ ինձ իսպառ:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 2071

Մեկնաբանություններ